Նոյեմբերի 25-ին, ժամը 21։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ի մոտակայքում գտնվող տներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նատի թաղամասի Այգեգործական փողոցում գտնվող լվացքատանը (մոտ 120 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։48-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել են լվացքատան գույքը, առաստաղի և պատերի գիպսոստվարաթղթե և փրփրապլաստե երեսպատումը և մոտ 800լ յուղ։