Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանների հետ։ Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Հարավային Կովկասում Իրանի արտաքին քաղաքականության կարևորությունը` հայտարարելով, որ Թեհրանն աջակցում է տարածաշրջանում ամուր խաղաղություն և կայունություն ապահովելու ջանքերին՝ առանց կողմնակի երկրների ներկայության։
Ամիր Աբդոլլահիանը հայտնել է Իրանի ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնացումը «առանց արտաքին միջամտության Հարավային Կովկասում ամուր խաղաղություն և կայունություն ապահովելու ջանքերի, ինչպես նաև բարիդրացիության քաղաքականության համապատասխան Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնման վրա»։