Խաղաղ զինադադարի երրորդ օրը ՀԱՄԱՍ-ը ազատ կարձակի ևս 13 պատանդի։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։ Ինչպես հայտնի է, Իսրայելի վարչապետի աշխատակազմն արդեն ստացել է պատանդների ցուցակը, որոնց ՀԱՄԱՍ-ը նախատեսում է ազատ արձակել այսօր։ Այս ցուցակն այժմ կստուգվի իսրայելական անվտանգության ուժերի կողմից, ապա տեղեկություն կտրամադրվի պատանդների ընտանիքներին։
Ըստ լրատվամիջոցի՝ ՀԱՄԱՍ-ի կազմած ցուցակում կան նաև ԱՄՆ քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ներկայացուցիչները Կարմիր խաչի անդամներին են հանձնել 20 պատանդների, այդ թվում՝ 13 իսրայելցու և յոթ օտարերկրացու։ Իսրայելն իր հերթին ազատ է արձակել 39 պաղեստինցու, այդ թվում՝ վեց կնոջ և 33 անչափահասի։