Հետևեք մեզ։

Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը

15:21, 26 նոյեմբեր 2023
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 26-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 27-ի ժամը 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:


Ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանից հայցում են բնակիչների ներողամտությունը: