Թուրքիայում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժի օջախը գտնվել է Էշիլուրթի շրջանում՝ 7,5 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սանլըուրֆայից 125 կմ հյուսիսարևմուտք և Մալաթիա նահանգից 23 կմ հարավարևմուտք: