Հետևեք մեզ։

Աննա Վարդապետյանն էս գործերով դարձավ դատախազ. ԱԺ էր գնում, իր օժիտն էր, Եվրոպա էր գնում` իր օժիտն էր, մեր տղաների գործերով աթոռի՞ կռիվ էիր տալիս. սևազգեստ մայրեր (տեսանյութ)

19:29, 26 նոյեմբեր 2023

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողներ Արթուր Ղազարյանի, Տիգրան Օհանջանյանի, Վալերիկ Մուրադյանի և Անդրանիկ Մկրտչյանի մայրերը տարիներ շարունակ պահանջում են պատժել իրենց որդիների սպանության մեղավորներին, որոնք, ըստ ծնողների` իրավապահներին հայտնի են։

Hayastan.news-ի հետ զրույցում Արթուր Ղազարյանի մայրը կրկին հիշեցրեց իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ստեղծած հանձնաժողովի մասին,որում  ներգրավված է եղել այն ժամանակ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը։
«Նիկոլ Փաշինյանն ասաց` մի փաստ բերեք և գործերը կբացվեն, հինգ փաստ բերեցինք, խոստացան գործերը բացեն և վերջ։ Աննա Վարդապետյանն էս գործերով դարձավ գլխավոր դատախազ, Ազգային ժողով էր գնում, հետը տանում էր` օժիտն էր, Եվրոպա էր գնում` օժիտն էր, աթոռի կռի՞վ էիր տալիս։ Նշանակվեց ու մոռացավ»,-հայտնում են ծնողները։
 
Նրանք նշում են, որ ցանկություն չկա գործերը բացահայտելու, իրենց որդիները պետական գաղտնիքների են տիրապետել, հնչեցնում են նաև նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղրամյանի անունները։
 
Մանրամասները` տեսանյութում։