Հետևեք մեզ։

Հրդեհ BMW մակնիշի ավտոմեքենայում․ կա տուժած

23:27, 26 նոյեմբեր 2023
Հրդեհ BMW մակնիշի ավտոմեքենայում․ կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ և Այնթապ գյուղերի միջնամասում՝ Երևանյան խճուղու հատվածում, ավտոմեքենա է այրվում։ հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1980 թ․) տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։17-ին: Այրվել են ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը։ Վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։