Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ դաշնակիցը, Մինսկում կայացած նստաշրջանում Երևանի բացակայությունից կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Իմ կարծիքով, այս իրավիճակից կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է, Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը, դա, կարծում եմ, ամեն ինչ ասում է»,- ասաց նա և հավելեց․ «Որքանով տեղյակ է քարտուղարությունը, հայկական պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթ են կրել։ Ամեն դեպքում, սա անկախ և ինքնիշխան պետության որոշումն է, որի վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել։ ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի Հանրապետության որոշումը՝ որպես կազմակերպության լիիրավ անդամ»։