Երևանի թիվ 76 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման վերաբերյալ ահազանգը կեղծ է։
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։
Ավելի վաղ Կամոյի դպրոցի աշխատակազմից հայտնել էին, որ ահազանգ են ստացել դպրոցում ռումբի տեղադրման մասին, որի հետևանքով դասապրոցեսն ընդհատվել էր։
Դեպքի վայր էին ժամանել ԱԱԾ համապատասխան աշխատակիցներ․ որոնողական աշխատանքների արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։