ՀՀ պետական պարտքը 2023 թ.-ի 9 ամիսների ընթացքում աճել է 6․4 %-ով։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։
9 ամիսների կատարողականը ներկայացնելիս նա նշեց, որ պարտքը աճել է համամասնորեն, քանի որ դոլարի փոխարժեքը նախորդ տարվա համեմատ շատ չի տատանվել։
«ԿԲ պարտքը նվազել է, կառավարության պարտքն աճել է մոտ 7%-ով։ Պետական պարտքը կազմել է 4 տրլն 454 մլրդ դրամ նախորդ տարվա 4 տրլն 186․7 մլրդ դրամի դիմաց, կառավարության պարտքը կազմել է 4 տրլն 244 մլրդ դրամ, արտաքին պարտքը կազմել է 2 տրլն 354 մլրդ դրամ, ներքին պարտքը կազմել է 1 տրլն 890 մլրդ դրամ»,- մանրամասնեց Սիրունյանը։