Իրան-Ադրբեջան հարաբերությունները դրական ուղղությամբ են զարգանում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասիր Քանանին։
«Բարեբախտաբար, Ադրբեջանի հետ հարաբերությունները լավ ուղղությամբ են զարգանում։ Իրանի և Ադրբեջանի միջև քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում համագործակցությունն ու երկխոսությունը զարգանում է։ Սա գոհացուցիչ է։
Հուսով ենք, որ այդ համագործակցությունները կշարունակվեն ընդհանուր շահերի շրջանակներում։ Այդ կամքը կա երկու կողմից»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը։