Հետևեք մեզ։

Իսրայելի վարչապետը կկասեցնի բողոքի ալիք բարձրացրած դատական ​​բարեփոխումները

16:14, 27 մարտ 2023
Իսրայելի վարչապետը կկասեցնի բողոքի ալիք բարձրացրած դատական ​​բարեփոխումները

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոալիցիայի իր գործընկերներին հայտնել է դատական բարեփոխումների օրինագիծը կասեցնելու մասին: Այդ մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости գործակալությունը:

Նեթանյահուի կառավարության առաջարկած օրենքների փաթեթն զգալիորեն սահմանափակում է Գերագույն դատարանի լիազորությունները և կառավարությանը վերահսկողություն Է տալիս դատավորների նշանակման նկատմամբ:

Իսրայելում այս նախաձեռնության դեմ բողոքները չեն հանդարտվում արդեն տասներկուերորդ շաբաթն անընդմեջ։

Տեղական ԶԼՄ-ների գնահատումներով՝ անցած կիրակի փողոց էր դուրս եկել ավելի քան 600 հազար մարդ:

Ցույցերի նոր ալիքի պատճառ է դարձել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնանկությունը. նա Նեթանյահուի կառավարության առաջին առանցքային նախարարն Էր, որը դեմ Է հանդես եկել նոր օրենքների ընդունմանը։ Այսօր Իսրայելում համազգային գործադուլ է հայտարարվել: Երկրի նախագահը Նեթանյահուին կոչ է արել կասեցնել նախագիծը: