Հետևեք մեզ։

Սամվել Բաբայանը հրավիրվել է ԱԺ քննիչ հանձնաժողով, նիստը նախատեսված է երկու օրից․ «Ազատություն»

13:56, 27 նոյեմբեր 2023
Սամվել Բաբայանը հրավիրվել է ԱԺ քննիչ հանձնաժողով, նիստը նախատեսված է երկու օրից․ «Ազատություն»

Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով է հրավիրվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, «Ազատության»-ը հայտնել է հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը։

 

Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի մասնակցությամբ նիստը նախատեսված է նոյեմբերի 29-ին։

 

Ուրբաթ օրը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Բաբայանը հանձնաժողովում հյուրընկալվելու ցանկություն է հայտնել։

 

Հանձնաժողովի ձևավորումից հետո Սամվել Բաբայանը որպես անկախ խորհրդատու պետք է մասնակցեր աշխատանքներին: Սկզբնական փուլում Բաբայանը համաձայնել էր, կարճ ժամանակ անց, սակայն, հրաժարվել էր քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել՝ առանց հստակ պատճառներ նշելու։

 

«Ազատության» հետ զրույցում նա միայն ասել էր․- «Կան խաղի կանոններ։ Եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում։ Եթե ինչ-որ մեկի անուն ունեն խայտառակելու, ինձ չունեն»։