Հետևեք մեզ։

Պուտինի հետ հարաբերությունները խիստ լարված են․ պատգամավոր Արթուր Խաչատրյան

14:03, 27 նոյեմբեր 2023
Պուտինի հետ հարաբերությունները խիստ լարված են․ պատգամավոր Արթուր Խաչատրյան

Հայ տնտեսվարողները հերթական անգամ կանգնել են խնդրի առաջ և իրավունք ունեն ակնկալել, որ այն կառավարությունը, որն ապրում է տնտեսվարողների հարկերի հաշվին, լուծի տնտեսվարողների կարիքները։ Սա է խնդիրը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Կառավարությունը պետք է այդ հարցը լուծի և ոչ թե մեղավորներ գտնի։ Կարծում եմ՝ Ռուսաստանի կողմից այդ քայլը պատահական չէ»,-ասաց Արթուր Խաչատրյանը, պատասխանելով ՝ Լարսի անցակետում հայկական բեռնատարների՝ ՌԴ մուտքի արգելքին։

Պատգամավորը կարծում է, որ հարցն անկասկած քաղաքական է․ «Ես չեմ բացառում, որ սա քաղաքական մեսիջ է։  Որքան էլ Փաշինյանն ասեր՝ հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ լավ է, հղում կատարեր Պուտինին հետ իր հարաբերությունների ու Պուտինի հայտարարությունների վրա, հարաբերությունները խիստ լարված են, և չի կարող դա անդրադարձ չունենալ հանրային տրամադրությունների վրա։ Եվ պարզ է, որ տիրապետելով քարոզչական հսկա ռեսուրսների, հանրային կարծիք ձևավորելու վրա իշխանության կարողությունը շատ մեծ է»։