Հետևեք մեզ։

Վագիֆ Խաչատրյանի գործով դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

14:05, 27 նոյեմբեր 2023
Վագիֆ Խաչատրյանի գործով դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Ադրբեջանում կալանավորված Վագիֆ Խաչատրյանի գործով դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել:

Այս մասին հայտարարել է Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան։

Նա ասել է, որ բողոքը ներկայացվել է Բաքվի վերաքննիչ դատարան, ըստ նրա՝ նա ցանկանում է արդարացնել Խաչատրյանին. «Խաչատրյանի հետ հանդիպել եմ նոյեմբերի 24-ին։ Առողջական խնդիրներ չկան։ Ես նրան բացատրեցի իր բոլոր իրավունքները»։

Նշենք, որ Վագիֆ Խաչատրյանը Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։ Ադրբեջանական կողմը նրան մեղադրում է, այսպես կոչված, «Խոջալուում ադրբեջանցիների զանգվածային սպանություններին մասնակցելու մեջ»։

Վերլուծական