Հետևեք մեզ։

Բելգիայում այրվածքներով բուժում ստացող երեք տուժածից երկուսն ապաքինվել են և շուտով կլինեն Հայաստանում

14:51, 27 նոյեմբեր 2023
Բելգիայում այրվածքներով բուժում ստացող երեք տուժածից երկուսն ապաքինվել են և շուտով կլինեն Հայաստանում
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։ 
 
Անահիտ Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին` Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանին օգնության ձեռք մեկնելու համար:
 
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից տուժած և բուժումը Բելգիայում շարունակող երեք քաղաքացիներից երկուսն ապաքինվել են և շուտով կլինեն Հայաստանում, իսկ  երրորդ տուժածը կշարունակի բուժումը:
 
Առողջապահության նախարարն ու ՀՀ-ում Բելգիայի դեսպանը քննարկվել են նաև առողջապահական համակարգային բարեփոխումներն ու մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությունը`
 
.առողջության համապարփակ ապահովագրության փորձագիտական աջակցություն
.այրվածքների կառավարման, մասնագիտական վերապատրաստման հնարավորություն
.դեղագործության ոլորտում կապերի խորացում
.ուռուցքաբանության ոլորտում գործընկերային կապերի հաստատում:
 
Նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանության բացումը նոր լիցք կհաղորդի առողջապահության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը: