ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով սկյութական ոսկու՝ Ուկրաինա ահսնելու մասին լուրերը, ասել է, որ այն պետք է լինի Ղրիմում։
«Դա պատկանում է Ղրիմին: Այն պետք է այնտեղ լինի», - «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Պեսկովը։
Ամստերդամի Allard Pearson թանգարանը հաստատել է, որ սկյութական ոսկու հավաքածուն փոխանցել է Ուկրաինային։
Ավելի վաղ Ուկրաինայի մաքսային ծառայությունը հայտնել էր, որ սկյութական ոսկու հավաքածուով բեռնատարը մտել է Կիևի Պեչերսկի Լավրայի տարածք։