Հետևեք մեզ։

Ստեփանակերտում վառելիքի պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատները հուղարկավորության նպաստ են ստանում, դիմումների ընդունումը շարունակվում է

15:40, 27 նոյեմբեր 2023
Ստեփանակերտում վառելիքի պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատները հուղարկավորության նպաստ են ստանում, դիմումների ընդունումը շարունակվում է

Երևան քաղաքի Աբովյան 9 հասցեում շարունակվում են սեպտեմբերի 25-ին ՊԲ ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատներին հուղարկավորության նպաստ նշանակելու համար դիմումների ընդունման աշխատանքները: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։


Այն անձինք, ովքեր չեն դիմել նպաստի նշանակման համար, կարող են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը (աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ն) դիմել վերոնշյալ հասցեով՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.


1. Զոհվածի մահվան վկայականի պատճեն,


2. Հարազատի անձնագրի և ՀԾՀ (սոց քարտի) պատճեները,


3. Հարազատի անվամբ Արցախբանկում բացված հաշվի մասին տեղեկանքը կամ հաշվի քաղվածքը: