Վրաստանին Եվրամիությանն անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տալու հետ կապված՝ նախատեսվում է Վրաստանում հանրային տոնակատարություն անցկացնել։
Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հավելելով, որ դա կլինի վրաց ժողովրդի և կառավարության համատեղ աշխատանքի և պատմական հաղթանակի տոնակատարություն։
Կառավարության նիստում հաստատվել է ապաօլիգարխացման գործողությունների ծրագիրը, որը 12 առաջնահերթությունների և այժմ ինը քայլերի մաս է կազմում:
«Պայմանավորված նրանով, թե թեկնածուի կարգավիճակի հետ կապված երբ որոշում կկայացվի, դեկտեմբերի 14-ին կամ 15-ին մենք ցանկանում ենք համաժողովրդական տոնախմբություն անել և միասին նշել այս պատմական հաղթանակը՝ մեր երկրի ու ժողովրդի, մեր կառավարության աշխատանքի արդյունքը»,- ասել է երկրի վարչապետը։