Հետևեք մեզ։

Հանրապետության 46 հասցեում կառուցվող նորակառույց շենքում 32-ամյա աշխատակիցը բարձրությունից ընկել է և մահացել․ shamshyan.com

15:59, 27 նոյեմբեր 2023
Հանրապետության 46 հասցեում կառուցվող նորակառույց շենքում 32-ամյա աշխատակիցը բարձրությունից ընկել է և մահացել․ shamshyan.com

Այսօր հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: 

 

Shamshyan.com-ը գրում է, որ այսօր ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության 46 հասցեում՝ նոր կառուցվող էլիտար շենքում, աշխատակիցը բարձրությունից ընկել և տեղում մահացել է:

 

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության ծառայողները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արսեն Թ.-ն է, ով, ժողովրդի լեզվով ասած՝ «խառաչոյի» վրա աշխատանքներ կատարելիս վայր է ընկել: