Հետևեք մեզ։

Բացի Ռուսաստանից ոչ ոք ի վիճակի չէ տարածաշրջանում խաղաղության երաշխավոր լինել․ Պեսկով

16:08, 27 նոյեմբեր 2023
Բացի Ռուսաստանից ոչ ոք ի վիճակի չէ տարածաշրջանում խաղաղության երաշխավոր լինել․ Պեսկով

Մոսկվան հուսով է, որ Հայաստանը ժամանակի ընթացքում կվերականգնի մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ։

«Բայց ամեն հարցի շուրջ չէ, որ կարող ենք համաձայնել, քանի որ ՀԱՊԿ-ը պահանջված միություն է: Բոլոր երկրները համակարծիք են՝ դաշինքը պետք է ամրապնդվի և զարգանա»,- ասել է նա։

Պեսկովը նշել է նաև, թե մի շարք երկրներ փորձում են ապակայունացնել Ղարաբաղի շուրջ իրավիճակը և դա է պատճառը, որ  Բաքուն հայտարարել էր, որ այդ երկրները չեն կարող միջնորդի դեր կատարել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում: 

«Ռուսաստանը տեղյակ է տարածաշրջանից Մոսկվային դուրս մղելու փորձերին, բայց բացի Ռուսաստանից ոչ ոք ի վիճակի չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորի դեր խաղալ»,- նշել է նա։