Հետևեք մեզ։

Բաքվում կայացել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը

17:31, 27 նոյեմբեր 2023
Բաքվում կայացել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Բաքվում տեղի է ունենում եռակողմ հանդիպում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջև։

Եռակողմ հանդիպումից առաջ երկկողմ ձևաչափով բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև։

Եռակողմ հանդիպման ժամանակ երեք պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, պաշտպանական համագործակցության ուղղություններն ու ապագայի ծրագրերը: