Հետևեք մեզ։

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վերելք են ապրում. Կալուգին

17:59, 27 նոյեմբեր 2023
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վերելք են ապրում. Կալուգին

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վերելք են ապրում: Այս մասին այսօր Մոսկվայում կայացած ռուս-ադրբեջանական փորձագիտական ​​խորհրդի հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների դեպարտամենտի փոխտնօրեն Միխայիլ Կալուգինը։

Նրա խոսքով, հանդիպման ավարտին ընդունված կոմյունիկեն «սահմանում է գալիք տարիների երկխոսության զարգացման վեկտորները, որոնք երկրները կփորձեն ամրապնդել և զարգացնել»։

Կալուգինը նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն մեծ ուշադրություն է դարձնում 3+2 հարթակին։ Նա հիշեցրել է, որ Վրաստանը չի մասնակցել այս ձևաչափին, սակայն «դռները միշտ բաց են նրա համար»։

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների դեպարտամենտի փոխտնօրենը հայտարարեց Հարավային Կովկասի գործերին երրորդ երկրների միջամտության փորձերի մասին։ Նրա կարծիքով, այն ամենը, ինչ առաջարկվում է արևմտյան հարթակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար, պատճենված է «Ռուսաստանի Դաշնություն-Ադրբեջան-Հայաստան մեխանիզմից».

«Նրանք փորձում են լկտիաբար գողանալ այն, ինչին մենք հասել ենք»: