Հետևեք մեզ։

Զարեհ Սինանյանը կմեկնի Լոնդոն

18:09, 27 նոյեմբեր 2023
Զարեհ Սինանյանը կմեկնի Լոնդոն

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի
քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը 2023 թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի
4-ը ներառյալ կգործուղվեն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ «Համեմատական սփյուռք» միջազգային աշխատաժողովին (International Comparative Diaspora Workshop) մասնակցելու, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների, պետական մարմինների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակութային գործիչների հետ հանդիպելու նպատակով:
 

Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է ՀՀ կառավարության կայքից։

Ծախսերը կկատարվեն պետական բյուջեի հաշվին։