Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Այս մասին Բաքվում ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
«Մենք աշխատում ենք Կովկասում կայունության համար: Տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները: Մենք աջակցում ենք Երևանի և Բաքվի շփումներին»,- ասել է թուրք նախարարը: