Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագիծն արդեն պատրաստ է: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ամբողջական փաթեթը համալիր փորձաքննության փուլում է: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է նախագիծն այս տարի դնել մրցույթի, որպեսզի հաջորդ տարվանից մեկնարկեն շինարարական աշխատանքները:
Հաջորդ տարվանից նախատեսվում է մեկնարկել մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը
20:08, 27 նոյեմբեր 2023