Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը հայտարարել է, որ համաձայնության է եկել Կատարի և Եգիպտոսի հետ Իսրայելի հետ հումանիտար զինադադարը երկարաձգելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
«Իսլամական դիմադրության «ՀԱՄԱՍ» շարժումը հայտնում է, որ համաձայնություն է ձեռք բերվել Կատարի և Եգիպտոսի իր եղբայրների հետ՝ երկարաձգելու ժամանակավոր հումանիտար զինադադարը ևս երկու օրով նույն պայմաններով, ինչ նախորդ զինադադարը», - ասվում է շարժման հայտարարության տեքստում:
Իսրայելը և «ՀԱՄԱՍ»-ը Կատարի միջնորդությամբ առաջին անգամ մասշտաբային զինադադարի պայմանավորվածություն էին ձեռք բերել հոկտեմբերի 7-ին: Կողմերը պայմանավորվել էին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները՝ տասնյակ պատանդների և կալանավորների փոխանակման համար։