Հետևեք մեզ։

Այս օրերին բոլոր պատասխանատուները պարտավոր էին ՌԴ-ի հետ ամենօրյա շփումների մեջ լինեին, ոչ թե խաղեր խաղային․ Գեղամ Մանուկյան

16:50, 27 մարտ 2023
Այս օրերին բոլոր պատասխանատուները պարտավոր էին ՌԴ-ի հետ ամենօրյա շփումների մեջ լինեին, ոչ թե խաղեր խաղային․ Գեղամ Մանուկյան

ԵՄ դիտորդների առկայությունը սահմանին չի խանգարում Ադրբեջանին ագրեսիվ գործողություններ իրականացնել ՀՀ սահմանին, շարունակելով ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան, այսօր հասարակությանը մի արհեստական թմբիրի մեջ են մտցնում կեղծ փրկության հույսեր, կեղծ անվտանգային բարձիկների մասին խոսելով. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։

«Այս օրերին Հայաստանի բոլոր պատասխանատու անձինք պարտավոր էին ՌԴ-ի հետ լինել ամենօրյա շփումների մեջ, ոչ թե խաղեր խաղային: Տվյալ դեպքում ՍԴ-ում Հռոմի ստատուտի համաձայնագրի նախագիծը 2-3 ամիս առաջ է եղել, բայց առնվազն այս մթնոլորտում Հայաստանը լեգիտիմ հնարավորությունն ուներ այդ հարցը ընդհանրապես չարծարծելու»,-ասաց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ անգամ եթե ՀՀ ԱԺ-ն վավերացնի այդ հայտարարությունը, դա չի ազդելու Հաագայի դատարանի որոշումը Ադրբեջանի համար պարտադիր լինելու վրա, որովհետեւ Ադրբեջանը դրան չի միացել

«Անզգույշ գործողություններն ունենում են բացասական հետևանքներ մեր ամբողջ ժողովրդի վրա։ Ո՞վ է քաշել ԱԺ նախագահի լեզուն, որ նման հարցերի շուրջ ոտքի վրա հայտարություն անի, հետո գնա Կոնդի ամառանոցում մարզվի, մարզվելու ժամանակ էլ ընկնի, թև կոտրի։ Ամեն խոսքի ու բառի արժեքը չգիտակցելը մեր անվտանգային  համակարգն է փլուզում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: