Հետևեք մեզ։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հրաժարական կտա․ ՀՅԴ ԳՄ հայաստանյան կազմը պլաններ ունի

21:19, 27 նոյեմբեր 2023
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հրաժարական կտա․ ՀՅԴ ԳՄ հայաստանյան կազմը պլաններ ունի

Hayastan.news-ի տեղեկություններով՝ առաջիկայում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հրաժարական կտա, տարեսկզբին տեղի կունենան ՀՅԴ բյուրոյի արտահերթ ընտրությունները։

 

Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ ԳՄ հայաստանյան ներկայիս կազմը որոշել է այսպես ասած՝ օգտվել առիթից և ակտիվանալ։ ՀՅԴ-ի հայաստանյան թևում  արդեն սկսվել են ներքին պայմանավորվածությունները, որպեսզի ամեն կերպ ներկայացված լինեն Բյուրոյում։ 

 

Հիշեցնենք, որ Բյուրոյի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2022 թվականին՝ չորս տարի ժամկետով։ ՀՅԴ այդ ժամանակ ընտրված Բյուրոյի անդամներն են՝ Վիգեն Բաղումյանը (Իրան), Դավիթ Իշխանյանը (Արցախ), Արսեն Համբարձումյանը (Հայաստան), Կիրո Մանոյանը (Հայաստան), Մկրտիչ Մկրտիչյանը (Լիբանան), Խաժակ Մկրտիչյանը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Արմեն Ռուստամյանը (Հայաստան), Հովսեփ Տեր-Գևորգյանը (Եվրոպա), Րաֆֆի Տոնապետյանը (Կանադա), Մուրադ Փափազյանը (Եվրոպա):