Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 27-ին, ժամը 17։38-ին տեղեկություն է ստացել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները քարշակով դուրս են բերել (մոտ 500 մ) «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ա․), որը շարունակել է ընթացքը: