«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պայլանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը։ Պատգամավորը, որի ամենահայտնի նախաձեռնությունը ամուսնուն իր օգնական նշանակելն էր հասարակական հիմունքներով, որպեսզի իրեն դրսում չսպասի, ծննդյան խնջույքից լուսանկարներ է հրապարակել։
Ըստ լուսանկարների՝ Էմմա Պալյանը իր ծննդյան խնջույքին հրավիրել է Ալեն Սիմոնյանին, իր ծնողներին, ամուսնուն, եղբորը, ով նույնպես արդեն ԱԺ-ում է աշխատում, ՔՊ-ական մի շարք պատգամավորների, այդ թվում Նարեկ Զեյնալյանին ու Լուսինե Բադալյանին։
«Պատիվ է ձեզ նման մարդկանցով շրջապատված լինելը։ Հ.Գ․ Խոսքս վերաբերվում է նաև այն մարդկանց, ում հետ երեկ չհասցրեցի նկարվել»,-գրել է ՔՊ-ականը։