Hayastan.news-ի տեղեկություններով՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին հոգևոր ծառայության է նշանակել Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում։
Նշենք նաև, որ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցուց տեղեկացրել են, որ հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանան կիրակնօրյա պատարագը կմատուցի վերջին անգամ, որից հետո նշանակվելու է այլ եկեղեցում։