Հետևեք մեզ։

Բուլղարիան թույլ է տվել Լավրովի ինքնաթիռին թռչել իր օդային տարածքով

00:48, 28 նոյեմբեր 2023
Բուլղարիան թույլ է տվել Լավրովի ինքնաթիռին թռչել իր օդային տարածքով

Բուլղարիան թույլ է տվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռին թռչել երկրի վրայով՝ Հյուսիսային Մակեդոնիայում ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար, ՌԻԱ Նովոստիին հայտնել են դեսպանությունից․ «Այո, մենք հաստատում ենք»,- պատասխանել են դիվանագիտական ​​առաքելությունից համապատասխան հարցին։

Այսօր ավելի վաղ Լավրովն ասել էր, որ Բուլղարիան խոստացել է բացել օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Անցյալ շաբաթ Հյուսիսային Մակեդոնիան էր նման որոշում կայացրել։

Իր հերթին ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն ասել է, որ նման քայլը չի ​​համարվի Մոսկվայի դեմ պատժամիջոցների խախտում։