ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորության հարցը։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Փաշինյանի հետ զրույցում Բլինքենը քննարկել է ԱՄՆ աջակցությունը խաղաղության պայմանագրի հասնելու ջանքերին։ Միևնույն ժամանակ, պետքարտուղարը հայտարարել է «աջակցություն Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։
Բլինքենը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ամուր և ներկայացուցչական խաղաղության համաձայնագրին նվիրվածության համար։
«Երկարատև հակամարտությունը տառապանք է պատճառել և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին»,-ասել է Բլինքենը, հավելելով` խաղաղության պայմանագիրը ձեռնտու է երկու երկրին էլ։