Նոյեմբերի 26-ին մահացել է Հայաստանի ամենատարեց բնակիչը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը ժամը 19:00-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդ քաղաքի դիահերձարան է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ 104-ամյա Արժո Չիլինգարյանը:
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս հանկարծամահ է եղել տանը՝ հարազատների ներկայությամբ: Դեպքի փաստով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, քանի որ նա մահացել է Երևանի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկում՝ իր հարազատի տանը: