Հետևեք մեզ։

Եթե Կենտրոնական Ասիայից առևտուրն անցնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա, դա զգալի խթան կլինի առևտրային ճանապարհի բոլոր երկրների համար․ Օ՛Բրայեն

10:17, 28 նոյեմբեր 2023
Եթե Կենտրոնական Ասիայից առևտուրն անցնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա, դա զգալի խթան կլինի առևտրային ճանապարհի բոլոր երկրների համար․ Օ՛Բրայեն

Մենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու իրական հնարավորություն ենք տեսնում: Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

 

«Մեզ ոգևորում է այն փաստը, որ երկու կողմերն էլ ուղղակիորեն և միջնորդների միջոցով խոսում են միմյանց հետ: Մենք տեսնում ենք ռեալ հնարավորություն, որ ամբողջ տարածաշրջանը օգուտ քաղի դրանից: Օրինակ, եթե Կենտրոնական Ասիայից առևտուրն անցնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա, դա զգալի խթան կլինի այդ առևտրային ճանապարհի բոլոր երկրների համար։ Միևնույն ժամանակ, եթե որոշվի, որ դա չպետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով, ապա մենք ստիպված կլինենք օգտագործել հնարավոր բոլոր միջոցները՝ նման առևտրային ճանապարհի ստեղծումը կանխելու համար։

 

Մենք գիտենք, որ նրանք շահագրգռվածություն են շուտով խաղաղության համաձայնագիր կնքել», - ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։