Երևանում տրանսպորտային մեծ հոսքերը կանոնակարգելու և խցանումները նվազեցնելու նպատակով կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը: Այն իրար կկապի մայրաքաղաքի երեք վարչական շրջանները՝ հնարավորություն ստեղծելով զգալիորեն կրճատել առկա ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշել է, որ նախագիծը կյանքի կոչելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է վարկային և ծրագրի իրականացման համաձայնագրերը:
Ըստ Ավինյանի՝ սա քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ևս մեկ կարևոր քայլ է, որը կիրականացվի միջազգային գործընկերների հետ համատեղ: