Հետևեք մեզ։

Փաշինյանի աշխատակազմը տեղեկություն է տարածել Բլինքենի հետ հեռախոսազրույցի մասին

10:42, 28 նոյեմբեր 2023
Փաշինյանի աշխատակազմը տեղեկություն է տարածել Բլինքենի հետ հեռախոսազրույցի մասին

Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

 

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր:

 

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

 

Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի կառավարության կողմից դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարևորությունը: