Թվով 2667 բեռնատարներ կանգնած են Վերին Լարսի անցակետում և սպասում են ճանապարհի բացմանը։ Հյուսիսային Օսիայի Երթևեկության կառավարման կենտրոնի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ նշվում է, որ խցանումն առաջացել է վատ եղանակային պայմանների հետևանքով, հաղորդում է Sputnik Грузия-ն։
Նշվում է, որ նախօրեին Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում Ռուսաստանի հետ սահմանի ուղղությամբ արգելվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Սահմանափակումները մտցվել են Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ ձնահոսքի կանխատեսումից հետո։