Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են, որ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պիտի իրականացնեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նա նշել է, թե արցախահայության իրավունքները ՀՀ-ն պաշտպանում է։
Հարցին՝ Հայաստանն ինչպե՞ս է նպաստում արցախահայերի վերադարձին, Խաչատուրյանը պատասխանել է. «Դա արդեն քննարկումների մեջ է»:
Խաչատուրյանը նշել է, թե Հայաստանը Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչել է դեռ 1991 թվականին, և հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ Ալիևը չէր վերցնում Արցախն այս ընթացքում, ՀՀ նախագահն արձագանքել է. «Թող վերցներ»։