Նոյեմբերին ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են Բաքվում գտնվող արցախցի նախկին պաշտոնյաներին։
Այս մասին հայտնել է ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Ըստ տեղեկությունների՝ նրանց հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար։
«ԿԽՄԿ-ն իր մանդատի համաձայն գնահատում է նման այցելությունների ընթացքում կալանավորված անձանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները: ԿԽՄԿ-ն նաև նպաստում է անձանց ընտանիքների հետկապի շարունակականությանը։ ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան տեսակցությունները կատարվում են միայն կալանավորի հետ»,- ասվում է տեղեկատվության մեջ։