Վաղը ներկայացնելու ենք ջրի սակագնի փոփոխության հարցի որոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Ըստ նրա՝ այժմ գործող 208,4 դրամը նվազեցվում է մինչև 206 դրամ։
«Կա համաձայնություն կառավարության հետ, որ սուբսիդավորումը շարունակելու են, բայց սպառողն իր վրա ոչինչ չի զգա»,-ասաց ՀԾԿՀ նախագահը և մանրամասնեց, որ սուբսիդավորման հաշվին սոցիալապես անապահով անձանց համար հաշվարկային 180 դրամ է վճարվում, իսկ գործողն իջնում է, դառնում 208,4-206 դրամ, բայց սպառողի համար շարունակելու է լինել 200 դրամ։