Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանը համարձակ է եղել և հասկացրել է՝ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից․ ԱՄՆ պետքարտուղարի օգնական

13:38, 28 նոյեմբեր 2023
Նիկոլ Փաշինյանը համարձակ է եղել և հասկացրել է՝ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից․ ԱՄՆ պետքարտուղարի օգնական

Ես կասեի, որ Նիկոլ Փաշինյանը շատ համարձակ է եղել, հասկացրել է, որ ցանկանում է, որ Հայաստանը առաջ գնա սահմանների բացման և Արևմուտքի հետ հարաբերությունների բացման հարցում, որ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

«Ես կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նաև համարձակ ձայն է տվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա, կառուցել իր անվտանգության հարաբերությունները և ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա, և այս ամենը մի բան է, որը մենք շատ կցանկանայինք տեսնել: Այնպես որ, Հայաստանին աջակցող ցանկացած փաթեթ ողջունելի է. այն, թե ինչպես ԵՄ-ն կընտրի այնտեղ հասնել, իր գործն է լինելու: Բայց մենք հանձնառու ենք աշխատել մեր եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ՝ տեսնելու, որ Հայաստանի ժողովուրդը կարող է օգուտ քաղել Փաշինյանի կառավարության ձեռնարկած բարեփոխումների քաղաքականությունից»,- ասել է նա։