Հետևեք մեզ։

Անընդունելի եմ համարում հայկական հետքը Հայկական լեռնաշխարհից ջնջելու Ադրբեջանի փորձերը, դրանք հաջողության չեն մատնվելու․ Ալեն Սիմոնյան

14:19, 28 նոյեմբեր 2023
Անընդունելի եմ համարում հայկական հետքը Հայկական լեռնաշխարհից ջնջելու Ադրբեջանի փորձերը, դրանք հաջողության չեն մատնվելու․ Ալեն Սիմոնյան

 

Առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ, Շուշի կամ այն բնակավայրերը, որոնք պատմականորեն եղել են հայկական։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

Սիմոնյանը նշել է, որ հայկական հետքը ջնջելուն ուղղված Ադրբեջանի փորձերը հաջողության չեն հասնելու․ «Մենք երկար ժամանակ այս տարածաշրջանում շատ սերտ ապրել ենք, առնվազն վերջին 100 տարին, Ադրբեջանը սիրում է ասել, որ մուլտիկուրտուրալ երկիր է, բայց համառորեն ջնջում է ամեն հայկականը։ Էլի տեղեր են եղել, որ փորձել են ջնջել հայկական պատմական ներկայությունը, ապա հասկացել են, որ չեն կարող համաշխարհային պատմությունը խմբագրել։ Անընդունելի եմ համարում հայկական հետքը Հայկական լեռնաշխարհից ջնջելու Ադրբեջանի փորձերը, դրանք հաջողության չեն մատնվելու։ Ես ուզում եմ, որ պատմությունն օգտագործեք ապագան կառուցելու համար։ Ես գիտեմ, որ Ադրբեջանը ուշի-ուշով հետևում է բոլոր ասածներին, կուզեմ, որ ուշադրություն հրավիրեն սրա վրա․ հերիք է, պետք է խոսել ապագայի մասին», - նշել է Սիմոնյանը։