Այսօր նոյեմբերի 28-ն է, կարելի է գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կնքել, եթե Ադրբեջանի իշխանությունը քաղաքական կամք դրսևորի։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կարելի է ասել, որ սկզբունքային գրեթե բոլոր հարցերի շուրջ եկել ենք համաձայնության»,-ասաց նա և հավելեց՝ մանրամասներ չի հայտնի։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքատի վերաբերյալ 6-րդ մեկնաբանությունն փոխանցել է Բաքվին։