Ժամանակակից Ռուսաստանը ամրապնդում և մեծացնում է իր ինքնիշխանությունը՝ որպես համաշխարհային տերություն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսական աշխարհը մեր նախնիների և մեր սերունդների բոլոր սերունդներն են, որոնք ապրելու են մեզնից հետո: Ռուսական աշխարհը Հին Ռուսիան է, Մոսկվայի թագավորությունը, Ռուսական կայսրությունը, Խորհրդային Միությունը, ժամանակակից Ռուսաստանն է, որն ուժեղացնում և ամրացնում է, բազմապատկում է իր ինքնիշխանությունը որպես համաշխարհային տերություն»,- ասել է այդ պետության ղեկավարը։
Պուտինի խոսքով, Ռուսաստանի համար ինքնիշխանությունն առաջին հերթին պետության և նրա ժողովրդի ազատությունն է։ «Ի՞նչ է նշանակում ինքնիշխանությունը մեր պետության, յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր մարդու համար, ո՞րն է դրա իմաստը, արժեքը, իրական բովանդակությունը, սա առաջին հերթին Ռուսաստանի և մեր ժողովրդի, հետևաբար նաև մեզանից յուրաքանչյուրի ազատությունն է», - ասել է նա: