Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել Բաքվում ԱՄՆ և Գերմանիայի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանը: Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
Հանդիպումների ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչները դիվանագետներին հայտնել են, որ որ AbzasMedia լրատվական կայքը ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ֆրանսիայում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ անօրինական ֆինանսական գործողություններ է իրականացրել։ Այս մասին ասվում է ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։
Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ AbzasMedia պորտալը «անօրինական ֆինանսական գործարքներ է իրականացնում»՝ Ֆրանսիայում, Գերմանիայում և ԱՄՆ-ում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ։ Այն նաև նշել է, որ այդ երկրների դեսպանատները ներգրավված են եղել անօրինական գործունեության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ երկրի օրենսդրությունը թույլ չի տալիս տեղական լրատվամիջոցների ֆինանսավորումը օտարերկրյա կազմակերպությունների և իրավաբանական անձանց կողմից։
Նոյեմբերի 20-21-ը Ադրբեջանում ձերբակալվել են AbzasMedia աշխատակիցներ՝ տնօրեն Ուլվի Հասանլին, նրա տեղակալ Մուհամմեդ Կեկալովը և գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգազին։
AbzasMedia-ն լրատվական պորտալ է, որը հիմնադրվել է 2016թ. Հրատարակության նյութերը հրապարակված են ադրբեջաներեն։ Նրանք հրապարակել են պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մերձավորների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հետաքննություններ։
Լրագրողների պաշտպանության համար հանդես են եկել միջազգային Amnesty International, Human Rights Watch, Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաները։