Միխայիլ Բոյարսկին սրտի կաթվածով հոսպիտալացվել է Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նրան ընդունել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան հիվանդանոցը։ Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է կայունացնել արտիստի վիճակը։
Այժմ նա գտնվում է Մարիինյան հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքում։ Բժիշկները հսկում են ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի վիճակը, նա դեռևս սրտի ռիթմի խանգարումներ ունի։