Երեկ Newspress.am-ը գրել էր, որ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, դանակահարություն է տեղի ունեցել Ավան վարչական շրջանում գտնվող` «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիրում։ Հիշեցման համար, սա այն նույն համալսարանն է, որը պատկանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանին, և որի տնօրենը նրա մտերմուհին է՝ Ռիտա Գյուլամբարյանը։
Քոլեջի սաների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետևանքով, կայքի տեղեկություններով, Գագիկ Մելքոնյանի թոռը՝ կրտսեր Գագիկ Մելքոնյանը դանակահարել է մեկ այլ ուսանողի։
Քիչ առաջ ՀՀ քնչական կոմիտեից հայտնել են, որ նշված ուսումնական հաստատությունում անչափահասին վնասվածք հասցնելու դեպքի վերաբերյալ Ոստիկանությունից նոյեմբերի 27-ի երեկոյան ստացվել է հաղորդում։ Այդ առթիվ այսօր նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն։