Որպես «Հայաստան» դաշինքի պատգամավոր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Անդրանիկ Թևանյանը հայտարարագիր է ներկայացրել, որի մասին Hayastan.news-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
Անդրանիկ Թևանյանը 2019-ին բնակարան է ձեռք բերել Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 2020-ին ավտոտնակ է գնել Կենտրոն վարչական շրջանում։
2023-ին հողամաս է ժառանգություն ստացել, որը գտնվում է Բյուրեղավանում։
2019-ին 2018 թվականի արտադրության Honda մակնիշի ավտոմեքենա է գնել։
Բանկային հաշվին ունի 379 հզր դրամ, կանխիկ ունի 110 հզր եվրո, 22 մլն 4 հզր դրամ, 116 հզր դոլար։ Աժ-ում մոտ կես տարվա աշխատավարձը կազմել է 4 մլն 205 հզր դրամ։
Անդրանիկ Թևանյանի տիկինը՝ Էլմիրա Թևանյանը, «Թևանյան» ՍՊ ընկերության տնօրենն է։ Անշարժ գույք չի հայտարարագրել, բանկային հաշվին հայտարարագրել է 113 հզր դրամ, կանխիկ ունի 7400 դոլար, 5150 եվրո և 10 մլն 200 հզր դրամ։
Ընդհանուր Թևանյաններն ունեն 123 հզր 400 դոլար, ավելի քան 115 հզր եվրո և ավելի քան 32 մլն դրամ։